Items filtered by date: Հինգշաբթի, 27 Հունիսի 2019
Հինգշաբթի, 27 Հունիսի 2019 23:30

Հայելու առաջ 27.06.2019 Արա Պապյան

Հինգշաբթի, 27 Հունիսի 2019 22:00

Էպիկենտրոն 27.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի` իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարություններին: Մնացականյանը շեշտել է, որ բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում, և չի լինելու իրավիճակ, երբ բանակցություններն ընթանան սպառնալիքի, վտանգի լույսի ներքո։ Այս հայտարարությունները Հայաստանի ԱԳՆ-ն արել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Կարմելո Աբելան կարևորել է երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը, որը,ըստ նրա, գուցե իրականանա հաջորդ տարի:

Հինգշաբթի, 27 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 27.06.2019

Published in Անցուդարձ

Երկարատև ընդմիջումից հետո Երևանում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը: Մեր երկիր է ժամանել վրացական կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորությամբ: «Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, տնտեսական գործակցությունն էլ պետք է հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակին»,- ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վրաստանի նրա գործընկերը հույս է հայտնել, որ այս նիստը հնարավորություն կտա ավելի բարձր աստիճանի տեղափոխել հայ- վրացական հարաբերությունները:

Անցած տարվա վերջից ընկերությունները սկսել են Հայաստանից մեծ քանակի մետաղաջարդոն արտահանել՝օգտվելով օրենսդրական սողանցքից։ Իշխանությունն այժմ փորձում է փակել այդ սողանցքը և թույլ չտալ կարևոր հումքի արտահանումը։ Ազգային ժողովի Տնտեսական հանձնաժողովն այսօր քննարկել է նախագիծ, համաձայն որի՝ մետաղական ջարդոն արտահանողները կհարկվեն առանց բացառության՝ վճարելով 80.000 դրամ պետտուրք:

Կառավարությունն այսօր մի քանի կարևոր նախագիծ է ընդունել: Դրանցից մեկով բարձրացվում է նվազագույն աշխատավարձի շեմը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Մյուս լավ լուրն էլ վերաբերում է առողջապահության ոլորտին: Մինչև 18 տարեկաններն այսուհետև պետության հաշվին կստանան հիվանդանոցային բուժում, ընդլայնվել է նաև սրտի վիրահատության ու անվճար ծառայություններից օգտվողների ցանկը: Իսկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց են ունեցել Արդարադատության նորանշանակ նախարարն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են՝ կբարձրանա՞ արդյոք գազի գինը, և ինչու՞ են ձգձգվում բանակցությունները:

Այսօր Ազգային ժողովում են եղել մարզպետները:Նրանք փակ հանդիպում են ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: Հանդիպմանը որևէ մարզպետի հասցեին դժգոհություններ կամ գոհունակության խոսքեր չեն հնչել: Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպմանը  մարզպետների հրաժարականների հարցեր ևս  չեն քննարկվել: Կարապետյանը  մանրամասնել է, որ մարզպետներին հրավիրել են պատգամավորների հետ աշխատելու արդյունավետ մեխանիզմներ քննարկելու համար: Նիստից հետո բավական ուշագրավ հայտարարություն է արել Լոռու մարզպետը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Վիետնամցի հյուրերը ԲՀԿ ղեկավարին պատմել են Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ընդունել է ավելի վաղ Հայաստանում գտնվող Վիետնամի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոանգ Բին Կուանի առաջարկը և օգոստոսի վերջին պատրաստվում է այցելել Վիետնամ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Վիետնամցի հյուրերը ԲՀԿ ղեկավարին պատմել են Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ընդունել է ավելի վաղ Հայաստանում գտնվող Վիետնամի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոանգ Բին Կուանի առաջարկը և օգոստոսի վերջին պատրաստվում է այցելել Վիետնամ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։