Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019
Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019 22:30

Էպիկենտրոն 26.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստին առաջարկել է քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60-ից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը։ Առաջարկ է հնչել նաև միակողմանի լուծարել Մալաթիա-Սեբաստիա համայնքում մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման տրված պայմանագիրը։ Ավագանու նիստին քննարկվել է 9 հարց, որոնք բոլորն էլ ընդունվել են։ Օրակարգը սպառելուց հետո ավագանու անդամներն անցել են հարց ու պատասխանի: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները երևանցիներին հուզող բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնել:

Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 26.06.2019

Published in Անցուդարձ

Այսօր կայացել է Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի 18-րդ տարեկան ժողովը, որը վարել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ֆինանսական: ՀՖՖ նախագահը ֆեդերացիայի աշխատանքների մասին խոսել է նաև լրագրողների հետ՝ անդրադառնալով ինչպես ազգային նոր մարզադաշտի կառուցմանն, այնպես էլ ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր: Գլխավոր թեման եղել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկրորդ նախագահի գործի հետ կապված հարցերը դիտարկում է բացարձակապես իրավական հարթության մեջ,հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Քոչարյանի և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք են հայտնել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Ու՞մ են նրանք համարում ՍԴ նախագահ՝ Հրայր Թովմասյանի՞ն, թե՞ Վահե Գրիգորյանին:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Միքայել ՄԵլքումյանն այսօր Ստրասբուրգի խորհրդարանում բարձրաձայնել է մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց խնդիրները: Կան երկրներ, որտեղ այդ առումով տիրում է խայտառակ իրավիճակ, նշել է պատգամավորն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական խիստ, բայց մարդկային լուծումներ: Իսկ այն երկրներում, որտեղ մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց նկատմամբ առկա է անտարբեր վերաբերմունք, պետք է նախատեսել քրեական պատասխանատվություն:

ԵԽԽՎ խորհրդարանական Վեհաժողովը քննարկել է կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական, հանցագործություն է և պետք է պատժվի օրենքով: Նա հավելել է, որ թե՛ միջազգային և թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն մեր բոլորի համակարգված գործողություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Հանրապետության խորհրդի պատգամավոր, «Բելայա Ռուս» հասարակական միավորման նախագահ Գենադիյ Դավիդկոյի և փոխնախագահ Ալեքսանդր Շատկոյի հետ: Քննարկվել են ԲՀԿ-ի և «Բելայա Ռուս»-ի միջև երկկողմ կապերն ամրապնդելու վերաբերյալ հարցեր: Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատել Բելառուսում Եվրոպական 2-րդ խաղերի կազմակերպվածության մակարդակը: Բելառուսցի գործիչները երախտագիտությամբ են հիշել իրենց մասնակցությունը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ այս տարվա ապրիլին Հայաստանում անցկացված «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» կլոր սեղանին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։