Items filtered by date: Երկուշաբթի, 17 Հունիսի 2019
Երկուշաբթի, 17 Հունիսի 2019 22:05

Էպիկենտրոն 17.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկել է աղբահանության և սանիտարական մաքրման նոր համայնքային հիմնարկի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հարցը: Աղմկահարույց նախագծով կառույցի աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու, ինչն, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, մտորումների տեղիք է տալիս: Խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը բյուջեի գերծախսը կանխելու համար առաջարկել է սկզբնական շրջանում նվազեցնել աշխատավարձերն, ու տարբերությունը լրացնել պարգևավճարներով: Ավագանու նիստն անցնել է թեժ մթնոլորտում:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկու նախագծի, որոնք ներկայացրել է կառավարությունը: Նախագծերից մեկով փոփոխություններ են նախատեսված փաստաբանների մատուցած ծառայությունների մասով, մյուս առաջարկն էլ վերաբերում է բռնադատվածներին: Օրենքն ընդունվելու պարագայում Հայաստանի բռնադատված քաղաքացիները կամ նրանց ժառանգները կստանան այդ փաստը հավաստող վկայական:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի կառույցի ղեկավար ներկայացուցիչներին: ՀՅԴ Գերագույն մարմինը մայիսի վերջին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ նախաձեռնում է քաղաքական կոնսուլտացիաների շարք քաղաքական կուսակցությունների հետ: ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպումը կոնսուլտացիաների այդ շարքի առաջին հանդիպումն է: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի կառույցի ղեկավար ներկայացուցիչներին: ՀՅԴ Գերագույն մարմինը մայիսի վերջին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ նախաձեռնում է քաղաքական կոնսուլտացիաների շարք քաղաքական կուսակցությունների հետ: ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպումը կոնսուլտացիաների այդ շարքի առաջին հանդիպումն է: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Արարատի մարզի տարբեր մարզադաշտերում ընթացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկությունը աստիճանաբար մտնում է վճռական փուլ: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցող 90 թիմից պայքարում մնացել են 10-ը, որոնք էլ ուժերը կչափեն գլխավոր մրցանակի համար:

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ.-ի գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ։ Գործողությունների ծրագրի բյուջեն կազմում է մոտ 19մլն եվրո։ Ինչպես հայտնել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, այն հիմնականում ուղղվելու է դատաիրավական համակարգի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին։

«Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումները» թեմայով այսօր խորհրդարանում անցկացվել են լսումներ, որոնց մասնակցել են պատգամավորներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ: Ներկաները միակարծիք են՝ «Կինոյի մասին օրենք» ընդունելը հրատապ է: «Հայաստանի մրցունակ միակ բրենդը մշակույթն է »,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` այն կարող է նաև տնտեսական լուրջ գործոն դառնալ: Նշենք, որ դեռևս հունվարին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, սկսել էր աշխատել կինոյի մասին օրենքի նախագծի ստեղծման վրա: Արդեն պատրաստ է նախագծի առաջին տարբերակը, որը շուտով դրվելու է հանրային քննարկման:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։