Items filtered by date: Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 22:20

Էպիկենտրոն 11.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 11.04.2019

Published in Անցուդարձ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ»,- Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այսօր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև: Վարչապետը նաև ԵԽԽՎ բարձր ամբիոնից կոչ է արել Եվրոպայի խորհրդին եւ եվրոպական բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները: «Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»,- հռետորական հարց է ուղղել Փաշինյանը: Ելույթից հետո նա պատասխանել է նաև պատվիրակների հարցերին:

Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 19:26

Dr. Դավիթ 11.04.2019

Published in Dr. Դավիթ

Չի բացառվում, որ «Սպայկայի» չվճարած հարկերը 7 միլիարդից ավելի լինեն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ հնարավոր է ստուգումների արդյունքում ի հայտ գան նոր թվեր: Մամուլը գրեց, թե շուկայում նոր մթերողի անուն է շրջանառվում, որը գալիս է փոխարինելու «Սպայկային»: Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, մեկնաբանել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն: Իսկ ահա մգեցված ապակիներով վարորդներին իրավապահներն առայժմ հանգիստ կթողնեն: Ոստիկանությունը փոխում է ճանապարհային նշաններն ու գծանշումները՝ համապատասխանեցնելով միջազգային պահանջներին: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ մեկնարկել է երկկողմ հանդիպումներով: Նիկոլ Փաշինյանին հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանիի Բուքիքիոն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի համար Եվրոպայի խորհուրդը կարևոր գործընկեր է, որի հետ գործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ: Հայաստանի վարչապետն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պատասխանել են լրագրողների հարցերին, անդրադարձել արցախյան հիմնահարցի կարգավորմանը: «Եվրոպայի խորհրդի համար անընդունելի է ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքների հնչեցումը»,- ասել է Թորբյորն Յագլանդը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է որոշումը և մերժել պաշտպանական խմբի բողոքը: Պաշտպանները բողոքարկել էին Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը: Որոշման հրապարկման ժամանակ դատարանում է եղել նաև Հայաստանի երկրորդ նախագահը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, ի տարբերություն պաշտպանական խմբի, Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմանն ավելի հանգիստ է արձագանքել:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում այսօր Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների հայտարարություններին: Չնայած վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն  հորդորել է Մելքումյանին չշեղվել թեմայից՝ ընդհատելով նրան, սակայն պատգամավորը հիմնավորել է խոսքը՝ ասելով, որ այդ դեպքում պետք է ընդհատվեին նաև ադրբեջանցի պատվիրակների երեկվա ելույթները: «Իմ այս ելույթը չէր լինի, եթե երեկ այս դահլիճում համապատասխան և բացարձակ ապատեղեկատվություն չտարածեին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գաֆարովան և Փաշաևան»,- ասել է Միքայել Մելքումյանը:

Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 11.04.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։