Items filtered by date: Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019
Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 22:25

Էպիկենտրոն 06.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի Փաստաբանների պալատը նշում է փաստաբանության ստեղծման 101-ամյակը: «101 տարի հասարակության պաշտպան» խորագրով միջոցառմանը մասնակցել են ինչպես փորձառու, այնպես էլ նորեկ փաստաբաններ: Կառույցի նախագահի խոսքով՝ թեև ունենք ազատ,անկախ փաստաբանական պալատ,սակայն ոլորտում մարտահրավերներ դեռ կան: Միջոցառման ընթացում «Կենտրոն» հեռուստաընկերության «Հանցանքի հետքով» հաղորդաշարն արժանացել է Փաստաբանների պալատի պարգևին՝ փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքի և հանրային իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար:

Օրվա 2-րդ կեսին պատգամավորները սկսել են քննարկել ՃՈ-ում բալային համակարգ ներդնելու մասին օրենսդրական նախագիծը, որն արժանացել էր բազմաթիվ վարորդների քննադատությանը: ԲՀԿ-ականները ոստիկանության ուշադրությունը հրավիրել են ճանապարհների ոչ բարեկարգ վիճակի և հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրներին։ «Լուսավոր Հայաստանն» էլ ներկայացրել է երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ նախագիծը։ Բոլորն առաջարկվող կարգավորումներին կողմ են արտահայտվել՝ բացառությամբ կառավարության:

Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 06.12.2019

Published in Անցուդարձ

«Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կեղծ է և ծիծաղելի»,- հայտարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ գործով նիստին ներկայացած Բարսեղ Բեգլարյանը: Նա նշել է, որ ՀՔԾ-ի՝ իր դեմ առաջադրած նոր մեղադրանքից տեղյակ չէ: Հիշեցնենք՝ Հայաստանի 3-րդ նախագահին առնչվող աղմկահարույց քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ո՞վ է երեկ պատասխանել նրա հեռախոսին և ասել, թե Բեգլարյանը մահացել է:

Երևանի ավագանին արտահերթ նիստում մոտ 271.8 մլն դրամով ավելացրել է «Ամանոր 2020»-ի միջոցառումների ծախսերը: Ստացվում է՝ այս տարի ևս քաղաքային իշխանությունը ճոխ ծախսեր է անելու մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ են քվեարկել նախագծին՝ պնդելով, որ քաղաքի սուր խնդիրների կողքին այդ ծախսերը խիստ չափազանցված են: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ , հիշեցնելով օրեր առաջ քաղաքապետի հայտարարությունը, Հայկ Մարությանին հարց է ուղղել՝ «Իմ քայլը»-ականներից շատերը նիստին ներկայացել են ջինսերով և բոթասներով, արդյո՞ք դա վերաբերմունք չէ պետական ապարատի նկատմամբ: ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանն էլ փողկապ է նվիրել քաղաքապետին, իսկ թե ինչու՞, դիտեք տեսանյութում:

Ազգային ժողովն ընդունել է 2020թ-ի  պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին: Մինչև այդ եզրափակիչ ելույթ է ունեցել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝  շարունակում է մնալ այն կարծիքին, որ 2020թ-ի բյուջեի նախագիծը հեղափոխական է: Օրվա երկրորդ կեսին  Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանին է ներկայացրել  զինծառայողին ինքնասպանության հասցնելու պատիժը խստացնող նախագիծը:

«Այս պահին Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- տեղեկացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավորություն է ստեղծվում 10 միլիոն դրամ վճարելով զինծառայություն անցնել 1 ամիս ժամկետով: Կառավարության դիրքորոշումն այս հարցում խիստ և հստակ է՝ գումարի դիմաց բանակում չծառայել այլևս հնարավոր չի լինի:

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը: Նրանք վիճարկում են առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը: Այսօր մեղադրող դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Հիմքը, ըստ դատախազության, այն է,որ ամիսներ առաջ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն էր տարածվել, թե դատավոր Պապոյանը մասնակցել է դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրելուն: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։