Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019 22:00

Էպիկենտրոն 18.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 18.12.2019

Published in Անցուդարձ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդությունը: Դատական նիստը շարունակվել է: Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել նոյեմբերի 7-ին կայացրած որոշման դեմ, որով դատարանը անթույլատրելի էր ճանաչել գրավի կիրառումը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերականգնվել են ընտրական և քաղաքական ինստիտուտները, բայց բազմաթիվ առանցքային հարցեր դեռ շարունակում են չլուծված մնալ: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ներքաղաքական վիճակին, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը: Հիմնադիր համագումարից հետո կուսակցությունն ակտիվ մասնակցություն կունենա երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին, ասել է նա: Սուրենյանցը նաև տարակուսելի է համարել ռուսական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, ըստ որի նախագահ Արմեն Սարգսյանը Քաթարում սփյուռքահայ գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Ռուսաստանում:

Այս տարի տնտեսումների հաշվին հավելյալ մոտ 1 միլիարդ դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական համալիրին` նոր ծրագրեր իրականացնելու համար, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը: Հակոբ Արշակյանն ամփոփել է անցնող տարին, ներկայացրել 2020-ի անելիքները: Անդրադառնալով կապի ոլորտում կատարված աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագինը զգալի իջել է և մոտ ապագայում էլ ավելի կնվազի:

Կառավարությունը 1,9 մլրդ դրամ է հատկացրել մանկատան 300 շրջանավարտի բնակարանային պայմանները հոգալու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հանձնել է առաջին վկայագրերը: Մանկատների 18 սաներ 6.3 մլն դրամի վկայական են ստացել. նրանք իրավունք ունեն ընտրելու, թե որտեղ են գնելու իրենց բնակարանը՝ մարզու՞մ, թե՞ մայրաքաղաքում:  

Խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Ռուբեն Ռուբինյանը եւ Կոնստանտին Կոսաչովը բարձր են գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև գործակցությունը: Քննարկման առանցքային հարցերից է եղել Արցախյան հիմնախնդիրը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ ռուս պաշտոնյան հույս է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնաբովանդակ հայտարարություն կանի: Կոնստանտին Կոսաչովն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին:

«Ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում առաջընթաց կա: Մի շարք հարցերում կան նախնական պայմանավորվածություններ, որոշ հարցեր էլ դեռ մնացել են չքննարկված»,- պատասխանելով գազի գնի սակագնի հնարավոր փոփոխության վերաբերյալ «Էպիկենտրոն»-ի հարցին՝ ասել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը: Հրանտ Թադևոսյանը չի խոսել զարգացումների մասին, նշելով, որ քննարկումները դեռ շարունակվում են: Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է մոտ 61 մլրդ դրամի ներդրումների փաթեթ:

Աշխատանքային գործունեության առաջին տարին է ամփոփել Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Նախագահ Միքայել Մելքումյանը հայտնել է, որ հունվարից մինչև հիմա տարբեր օրակարգերով 13 նիստ են անցկացրել՝ համաձայնագրերի վավերացումներ, ԵԱՏՄ պարտավորություններից եկող տարբեր նախագծեր: Գումարել են նաև արտագնա նիստեր:

Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2019 16:30

Մուլտիկնիկ 18.12.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։