Տավուշի սահմանամերձ Ազատամուտ և Կայան համայնքների բնակիչները չեն հաստատում տարածքում ռուս կամ ադրբեջանցի զինծառայողների ներկայության և չափագրումների մասին լուրերը: Բարխուդարլի կոչվող անկլավային տեղանքը շարունակում է մնալ հայկական վերահսկողության տակ և ծառայել որպես արոտավայր: Գյուղացիները մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանին պատմել են,որ շարունակում են ապրել առօրյա հոգսերով, թշնամու կողմից շարժ չեն նկատել:Ազատամուտի համայնքապետ Արթուր Բեգինյանն էլ հրաժարվել է մեկնաբանել ավելի վաղ արած իր հայտարարությունը,որ ռուս խաղաղապահների այցի մասին լսել է,բայց նրանց անձամբ չի տեսել: