Հայրենիքի Փրկության շարժումը հերթական հանրահավաքն է անցկացրել Բաղրամյան պողոտայում: Բանախոսներն իրենց ելույթներում կոչ են արել Հանրապետության նախագահին պահպանել Սահմանադրությունը և հակասահմանադրական ճանաչել ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը: Իշխան Սաղաթելյանը ժողովրդի անունից դիմել է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, որպեսզի նա մնա և շարունակի ապահովել հայրենիքի պաշտպանությունը: «Որևէ մեկը չի մարսելու մեր լույս տղերքի արյունը»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին և հասնել իշխանության անցնում հեռացմանը: