Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել են, քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Վարչապետն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, սակայն, որևէ հարցում համաձայնության չեն եկել: Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի Գլխավոր Շտաբի շուրջ ստեղծված իրավիճակն արտահերթ ընտրությունների հետ կապելը: Մարուքյանն ընդհակառակը՝ պնդել է, որ այդ երկու հարցերը միմյանց հետ կապված են: Նա նաև հավելել է, որ բանակցությունների 2-րդ փուլ է լինելու: Նշենք, որ Փաշինյանը հանդիպման հրավեր է ուղարկել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: