Այն ճանապարհներով, որոնցով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, անհնար է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնել, նման մտահոգություններ ունի Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինը: Ռուս պատգամավորն անդրադարձել է Իսկանդերի մասին Երևանից հնչած պաշտոնական հայտարարություններին: Ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է, նշել է Զատուլինը: Ըստ նրա՝ Եթե Փաշինյանը դեռ մի փոքր պատասխանատվություն է զգում երկրի հանդեպ, պետք է հեռանա: