Ազգային ժողովում թեժ բանավեճ է ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև: Իշխանականները Ռուբեն Վարդազարյանի հետ հարցուպատասխանի ընթացքում մոտ տասը անգամ տվել են նույն հարցը՝ արդյոք ԲԴԽ նախագահը նոյեմբերի 15-ին քաղաքական հայտարարություն արե՞լ է: Իսկ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է՝ Վարդազարյանն իրեն դասո՞ւմ է վնգստացող դատավորների շարքին: ԲԴԽ նախագահը խորհրդարան էր եկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնելու համար: Բանավեճից հետո Վարդազարյանը հայտնել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի: