«Հայրենիքի փրկության շարժում»-ը սկսել է բողոքի նոն-ստոպ զանգվածային ակցիաները: Ընդդիմությունն այսօր անհնազանդության բազմամարդ երթ է իրականացրել՝ անցնելով Կոմիտասի, Հրաչյա Քոչարի, Բաղրամյան փողոցներով, կանգ առնելով ՀՔԾ-ի, նախագահի նստավայրի և ԱԺ դարպասների դիմաց: Երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում, որի բոլոր մուտքերն արգելափակվել են: Ընդդիմադիրներն իրենց ելույթներում կոշտ քննադատել են ժողովրդի վրա կրակելու վերաբերյալ «Իմ քայլը»-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը և նշել, որ Փաշինյանի իշխանության հեռացումը սարերի հետևում չէ: Վաղը՝ժամը 11:30-ին, քաղաքացիները հավաքվելու են կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ 18:30-ին, մեկնարկելու է երթ՝ դեպի դատախազություն և ոստիկանություն: