«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր,քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Իսկ ահա նույն՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը նախօրեին կալանավորվել է: Որոշումը կայացրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Իրավապաշտպանները գործընթացը համարում են քաղաքական: