Երևանում վերջին հրաժեշտն են տվել դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին: Նա խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել 43 ներկայացում տարբեր երկրներում ու տարբեր լեզուներով, նկարահանվել է 5 տասնյակի հասնող ֆիլմերում ու 60 հեռուստաբեմադրություններում: Տաղանդավոր դերասանի մահով ևս մեկ երանգ պակասեց հայ մշակութային արվեստի գունադարանից: