Եվրախորհրդարանը 2 զեկույց-բանաձև է ընդունել՝ կոշտ քննադատության ենթարկելով Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ-ում: Եվրոպացի պատգամավորները Անկարային կոչ են արել ձեռնպահ մնալ հակամարտությունում որևէ միջամտությունից,այդ թվում՝Ադրբեջանին զինելուց: Ընդգծվում է նաև, որ Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի Մինսկի խմբի շրջանակներում: Պաշտոնական Երևանը դրական է գնահատել ընդունված փաստաթղթերը՝ հատկապես կարևոր համարելով, որ Եվրապառլամենտը դատապարտել է Թուրքիայի կողմից հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխումը: