Առաջիկայում պարտադիր զինծառայությունից և զորահավաքից խուսափելու պատժաչափը կարող է խստացվել: Նախագծի քննարկումն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվել է՝ լրամշակման նպատակով: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև պաշտպանության նորանշանակ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա լրագրողների հետ զրույցում խոսել է ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու պատճառների մասին և ասել՝ դեռևս տեղյակ չէ, թե ՊՆ-ում որ ոլորտներն է կանոնակարգելու: