ՀՌՀ-ն ամփոփել է հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ առաջիկա յոթ տարում հանրապետական սփռում կիրականացնեն «Կենտրոն», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Շանթ» և «ATV» հեռուստաընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկությամբ հավաքել են ամենաբարձր միավորները: TV5, «Արմնյուզ», «Արփի մեդիա», Freenews, Դար 21, և «Նոր Հայաստան» հեռուստաալիքները կհեռարձակվեն Երևանում: Մայրաքաղաքային սփռման մրցույթից դուրս մնաց միայն «Շանթ սպորտ»-ը: Հ2-ը, չնայած ստացած բարձր միավորին, դուրս է մնացել, քանի որ դիմել էր միայն հանրապետական սփռման համար: ՀՀ-ում առանց լիցենզիայի հեռարձակման իրավունք է ստացել ռուսական 3 հեռուստաալիք: