Լարված իրավիճակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետ է վերցրել իր երկու նախագծերը, որոնք միտված էին ներդրումային միջավայրի ու հարկային օրենսգրքի բարելավմանը: Թեժ լեզվակռվի ընթացքում Մելքումյանը կոչ է արել «Իմ քայլը»-ական պատգամավորին չափը չանցնել՝ իշխանությանը մեղադրելով անտրամաբանական քաղաքականության պատճառով երկիրը կործանման հասցնելու համար: