Ծխախոտի տուփը կթանկանա մոտ 230 դրամով, Միքայել Մելքումյանի հաշվարկն է, որի հիմքում ծխախոտային ակցիզների վերաբերյալ նոր համաձայնագիրն է: Բացի դա, Մելքումյանի ղեկավարած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում եղել է ևս 2 համաձայնագիր, մեկը՝ միտված միջուկային անվտանգության ապահովմանը, մյուսը՝ ապրանքային նշանների ավելի հեշտ գրանցմանը: Ֆինանսների փոխնախարարն էլ պատասխանել է հարցին, թե ստեղծված իրավիճակում պետությունն ունի՞ արդյոք թոշակ և աշխատավարձ բաժանելու խնդիր: