«Մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ ու հաշվենկատ»,- այս մասին նշված է նախագահ Արմեն Սարգսյանի «Դեպի 4-րդ հանրապետություն» հոդվածում: Առ այսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են, նշել է նախագահը: Ըստ Արմեն Սարգսյանի՝ միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով: Իսկ մինչև այդ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: