Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ավելի քան մեկ ու կես ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո ընդդիմության վարչապետի թեկնածուն պատասխանել է լրագրողների հարցերին: Վազգեն Մանուկյանը նշել է, որ նախարարին ներկայացրել են բոլոր մտահոգությունները, ուղղել են կարևոր հարցեր և լսել որոշ բացատրություններ: Մանուկյանը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է ԶՈՒ ԳՇ պետի հետ: Նա, հիշեցնենք, ավելի վաղ հանդիպում էր պահանջել նաև ԱԱԾ տնօրենի հետ: