Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մի քանի ժամվա ընթացքում պարալիզացրել են մայրաքաղաքը: Ապակենտրոն եղանակով Երևանի բազմաթիվ փողոցներում տեղի են ունեցել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: «Նիկո՛լ, դավաճան», «Հող հանձնողը պետք է անհապաղ հեռանա» և նմանատիպ այլ կոչերով ցուցարաները փողոցներ են փակել, գունավոր ճայթուկներ վառել: Քաղաքացիները կաղամբով և դդումով լի սալյակներով փակել են նաև Մաշտոցի պողոտան՝ Փակ շուկայի հարևանությամբ: