«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հարուցել է Երևանի պետական համալսարանի դասախոսների մտահոգությունը: Եթե անհրաժեշտ լինի, նրանք պատրաստ են անգամ նախազգուշական գործադուլ անել: Մայր բուհի դասախոսների գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է և բուհերին զրկելու է ինքնավարության հնարավորությունից,ինչի մասին այդքան բարձրաձայնում էին հեղափոխական իշխանությունները: Ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի՝ նոր նախագիծն իր մեջ քաղաքական կոմպոնենտ է պարունակում: