«Հայրենիքի փրկության շարժում»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և Հայաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Շարժումը համահայկական է և վերկուսակցական,որի խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների: «Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է»,համոզված է «Հայրենիքի փրկության շարժում»-ը, որը տարածած հայտարարությամբ ներկայացրել է շարժման նպատակն ու առաջիկա քայլերի հաջորդականությունը: