Արմավիրի մարզի անհայտ կորած 34 զինծառայողների ընտանիքները պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց որդիներին և ամուսիններին վերադարձնելու համար: Նրանք կրկին հավաքվել են Էջմիածնի այն զորամասի մոտ, որտեղից իրենց հարազատները ռազմաճակատ են մեկնել: Ակցիայի մասնակիցները նշել են, որ արդեն 42 օր է՝ որևէ տեղեկություն չունեն, այդ ընթացքում դիմել են տարբեր կառույցների, բայց ապարդյուն: Ծնողների հետ հանդիպել է զորամասի շտաբի պետը, տեղեկացրել՝ առաջիկա օրերին որոնողական աշխատանքները կսկսվեն: Անհայտ կորած զինծառայողների հարազատները զորամասից գնացել են ՌԴ դեսպանատուն, այնուհետև պաշտպանութան նախարարություն: Այնտեղ նրանք հանդիպել են ոստիկանական պատի: