Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց գրառումներին: Արցախի նախկին նախագահները հայտնել են,որ դեռևս հոկտեմբերի 19-ին Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման առաջարկով պատրաստած է եղել նամակներ՝ ուղղված Պուտինին, Թրամփին, Մակրոնին,ինչպես նաև Փաշինյանին: Հայաստանի վարչապետը, սակայն, արգելել է հրապարակել նամակները՝ դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստած է եղել իր գրավոր հայտարարությունը: Դրանում ընդգծվել է,որ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի անտեսելու Արցախի իշխանության պահանջը: