Անհետ կորած զինվորների հարազատներն այսօր հավաքվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ: Նրանք Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ են փոխանցել՝ խնդրելով ջանքեր գործադրել Ադրբեջանին հանձնված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականցնելու համար: Դեսպանատնից խոստացել են, որ նամակն այսօր կլինի Մոսկվայում: Լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինվորների հարազատներից մեկն ասել է, որ վարչապետի հետ հանդիպումն իրենց չի բավարարել: