Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ, հանդիպում պահանջել նախարարի հետ: Նրանց նախ հանդիպել է ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Անարդյունք: Ավելի ուշ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել է վարչապետի օգնականը: Նաիրի Սարգսյանը նրանց հայտնել է անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու՝ վարչապետի որոշման մասին, ինչը, սակայն, ավելի է բորբոքել իրավիճակը: