Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020 18:27

Լարված իրավիճակ Երևանում. ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին փողոցներ փակած քաղաքացիներին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր հատվածներում այսօր շարունակվել են անհնազանդության խաղաղ ակցիաները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդները բազմաթիվ քաղաքացիների հետ փակել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասի երթևեկելի հատվածը: «Հող հանձնող ու պարտված ղեկավարը իրավունք չունի մեկ վայրկյան ավել պաշտոնավարել»,- ասել են նրանք: Ոստիկանները, սակայն, բռնի ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ և բերման ենթարկել: Իրավիճակը լարված է եղել նաև Բաղրամյան –Դեմիրճյան հատվածում, որտեղ ևս բռնի ուժ է կիրառվել բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հանդեպ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։