Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, այս պահին ևս երկուսը տարհանում են՝ Ադրբեջանին հանձնելու համար: Խոսքը Արմենակավան և Ուխտասար գյուղերի մասին է: Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանի խոսքով՝ Արմենակավանն ամենայն հավանականությամբ կմնա հայկական վերահսկողության տակ: Այնտեղից մարդկանց տարհանում են՝ ապահովությունից ելնելով: Անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդրին անդրադարձել է Արցախի նախագահը: