Խորհրդարանական ճեպազրույցների օրակարգն այսօր հագեցած է եղել: Իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները քննարկել են եռակողմ հայտարարությունն ու դրանից բխող հետևանքները: Ընդդիմադիրները շարունակում են պնդել՝ իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու համար պետք է փոխել բանակցողին.Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով էլ՝ հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը: