Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արտաքին գործերի նորանշանակ նախարարին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Զոհրաբ Մնացականյանին կատարած աշխատանքի համար, Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև ԱԱԾ նորանշանակ տնօրենին: