Ստեփանավանի հիվանդանոցից ՊՆ զորակոչված բժիշկ-համաճարակաբան Կարեն Մաղաքյանը «էպիկենտրոն»-ին տեղեկացրել է, որ ինքը ներառված է Հայաստանի սահմաններից մեկում տեղակայված ՄՈԲ-ի ուժերում: Պատերազմի 4-րդ օրվանից այդ տարածքում է, հիմա զորացրվելու իր հերթին է սպասում, քանի որ բանակը հիմա իր կարիքը չունի, սակայն ՊՆ-ն զորացրելու որոշում դեռ չի կայացրել: Բժիշկը պնդում է՝ Ստեփանավանի միակ համաճարակաբանն է, ուստի իր ներկայությունը հիվանդանոցում կարևոր է: Խնդրի առնչությամբ «Էպիկենտրոն»-ը լսել է նաև ՊՆ-ի պարզաբանումը: