Մի քանի ժամ ՀՔԾ-ում գտնվելուց հետո Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ, որտեղ հարցաքննվել է նախորդ գործով՝ կապված ընտրությունների հետ: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահն ասել է. «Ամաչում եմ, որ ունենք այսպիսի վարչապետ, պարտված գերագույն հրամանատարը ամբողջ ժողովրդին դրել է ամոթալի վիճակում»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հավելել է նաև, որ իշխանությունն այսօր ոչ թե Ծառուկյանից պետք է վախենա, այլ այն ժողովրդից, որին խաբել է: «Եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: