ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացված չի եղել հողերը հանձնելու մասին Փաշինյանի ստորագրած փաստաթղթի բովանդակությանը: Այս մասին այսօր հայտարարել է ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը: Փոխարենը հայտարարության մասին իմացել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ոչ միայն նա: Խորհրդարանում այսօր իշխանական մի քանի պատգամավորներ հավաքվել են Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, որտեղից պարբերաբար բղավոցներ են լսվել: