Հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: Նա նշել է, որ այս պահին պարտավոր է որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել եւ չլռել: Դիմելով վարչապետին՝ նա հիշեցրել է նախկինում իր ասածը, որ թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել:ԱԱԾ նախկին տնօրենը կարևոր է համարել երկրում օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը, նաև դիմել է իր գործընկերներին և իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին: