«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են»,- րոպեներ առաջ գրել է Արծրուն Հովհաննիսյանը:Նա այսօր մի քանի գրառում է կատարել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:«Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն»,-գրել է ՊՆ ներկայացուցիչը՝ ընդգծելով.այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն: Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում հայակկան ուժերը գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք: Օրվա ընթացքում Ստեփանակերտն ու Շուշին ծանր հարվածներ են ստացել: Արցախի մայրաքաղաքում անվտանգային միջոցառումներ են իրականացվել: