Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինն այսօր քննարկել են Ղարաբաղի հարցը: Նախագահները լուրջ մտահոգություն են արտահայտվել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների և դրանում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ: Ֆրանսիացի երեք տասնյակից ավելի պատգամավորներ էլ կոչ են արել երկրի նախագահին՝ հրաժարվել չեզոքությունից և ճանաչել Արցախի անկախությունը: