Մինչև Թեհրանը կրկին ընդգծում է՝ ծայրահեղական խմբավորումների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրում է ահաբեկիչների տարանցումն ապահովելու համար: Այս հայտարարության պատճառով Թեհրանը կարող է բողոքի նոտա հղել Բաքվին: Թուրքիայի մեջլիսի պատգամավորն էլ Ֆրանսիան ավազակապետություն է անվանել՝ մահմեդականների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին: