Ուրբաթ, 06 Նոյեմբերի 2020 18:56

«Որևէ մոր չեմ ցանկանա, որ երբևէ ապրի այն արհավիրքը, ինչ ապրում են այս օրերին հայ մայրերը». Ն.Զոհրաբյան

Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հումանիտար հետևանքների հարցը: Ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով միջազգային կառույցներին և ԵԽԽՎ-ին կոչ է արել չլռել: «Ձեր լռության պատճառով վաղը ձեր երեխաներն են ֆոսֆորային զենքի գրոհի ենթարկվելու թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից»,- նշել է Զոհրաբյանը: Նա նիստին ներկա կին պատգամավորներին հարց է տվել. «Ձեզանից որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ի՞նչ է զգում հայ մայրը, որի որդուն թուրք-ադրբեջանական տեռորիստները խոշտանգում են և խոշտանգված նկարը ուղակում ծնողին»:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։