Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի պատճառով Հայաստանում գնաճ չի կարող լինել, խորհրդարանում կրկին հայտարարել է Էկոնոմիկայի նախարարը: «Այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլար արժեքը չեն գերազանցում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, ապա դա շուկայական հավասարակշիռ գնի վրա չի ազդում: