Այսօր Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի փոքրիկների օրը բավական հագեցած և ուրախ է անցել: Նրանք Մետրոպոլիտենի վարչական շենքում տիկնիկային ներկայացում են դիտել, հետո ճանաչողական շրջայց կատարել մետրոյի կայարաններում, լսել մետրոպոլիտենի պատմությունը:Միջոցառման կազմակերպիչները կարևոր են համարում,որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց մանկությունն ու ժպիտը: