Պարգևավճարներ պետք է լինեն,հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ԱԺ-ում տեղի ունեցած բյուջետային քննարկումների ժամանակ: Երկրի գլխավոր հարկահավաքի խոսքով՝ չնայած պատերազմական ու համաճարակային իրավիճակին՝ անցնող տարին դրական է եղել հարկերի հավաքագրման առումով: Էկոնոմիկայի նախարարն էլ նշել է, որ տնտեսական անկումը լինելու է ընդամնեը 6 տոկոս,իսկ գալիք տարի նախատեսվում է 5 տոկոսանոց աճ:Նա նշել է, որ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գնաճի չի հանգեցնի: