Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են: Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում,կեսօրից հետո գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում՝ Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագծում,ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել: Անտառներում ու ձորերում թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները շարունակվում են: Հայաստանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, մեր զինուժը «Սմերչ»-ից կրակի տակ է առել Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը: