«Քեզ հետ ենք, Վիեննա»,- այսպես է Հայաստանի վարչապետն արձագանքել երեկ գիշերն Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկությանը,որը խլել է 4 մարդու կյանք,կա 15 վիրավոր:Ավստրիայի կանցլերը երկրում հայտարարել է անվտանգության ամենաբարձր մակարդակը:Իսլամական պետության կողմնակիցները ստանձնել են ահաբեկության պատասխանատվությունը: Սոցցանցերում շրջանառվում է ոչ միայն Թուրքիայի նախագահի հանրահայտ սպառնալիքը եվրոպացիներին, այլև Հայաստանի վարչապետի զգուշացումը Արևմուտքին.«Եթե իրավիճակը ճշգրիտ չգնահատվի,Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»: