Եվրոպական տարբեր քաղաքներում չեն դադարում ցույցերը՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի: Եվրոպայի հայերը շարունակում են փակել միջպետական նշանակության կարևոր մայրուղիները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա: Մեր հայրենակիցներն այսօր՝ վաղ առավոտից, ժամեր շարունակ փակ են պահել Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։