Բացի Ստեփանակերտից և Շուշիից, թշնամին գիշերը թիրախավորել է նաև այլ խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղը: Բարեբախտաբար զոհեր չկան, նախնական տվյալներով՝ վիրավորվել է քաղաքացիական երեք անձ: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Արցախի մեր գործընկերներն են հարվածից րոպեներ անց եղել Շոշում: