«Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները բլիցկրիգով գրավելու թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը ձախողվել է»,- ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է վարչապետը: Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, և մեր զոհերի թիվն այս պահին շատ մեծ է, ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պատերազմի 18 օրվա ընթացքում մեր զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այդուհանդերձ, ՊԲ-ն ծանր մարտերով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Վարչապետի խոսքով՝ հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբվել և հասնել անշրջելի հաղթանակի: