Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ հանդես է եկել տեսաուղերձով: Արայիկ Հարությունյանը նշել է, որ hումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունից մեկ օր հետո Ադրբեջանը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ իրականացնել սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ: «Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»,- նշել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանին զինադադար ստիպելու համար կա միայն մեկ ճանապարհ` պարտադրել դա: