Ֆրանսիայի հայ համայնքը երեկ երեկոյան Փարիզում՝ խորհրդարանի հարակից տարածքում, բազմամարդ հավաք է անցկացրել, որին մասնակցել են ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ: Ցույցին միացել է Վալերի Բուայեն՝ գործընկերների հետ, նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Մասնակիցները Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ավելի ուշ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ տեղի է ունեցել մոմավառություն: